«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին չի կարողանա օգնել հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ Կատալոնական թիմը կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին»։
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը աջ ծնկահոդի ցավեր ունի։ Ապաքինման ժամկետը դեռ անորոշ է։
Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
«Ռայո Վալյեկանո» — «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։