Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է:
22 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով 8 մարդ վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Խորհրդարանում այսօր պատգամավորները հարգանքի տուրք կմատուցեն հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: