Դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում կրակոցի փաստով կարող է քրեական գործ հարուցվել, հայտնում է «The New York Times» թերթը՝ վկայակոչելով Սանտա Ֆե շրջանի դատախազ Մերի Կարմակ-Ալթվայսի խոսքերը։
Այս պահին որոշակի եզրակացություններ չկան, դիտարկվում են բոլոր սցենարները, որոնցից մեկը դերասանի եւ նկարահանող խմբի դեմ քրեական գործն է, գրում է պարբերականը։
Նկարահանման հրապարակում խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես, օգտագործել է մարտական եւ ոչ թե չլիցքավարված զենք։
Հոկտեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ժանգը» վեստերնի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտներով։ Արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուսան։