ՊՍԺ-ն շարունակում է փոխարինող փնտրել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում ձեռք բերելու համար։
Փարիզյան ակումբը դիտարկում է Գերմանիայի հավաքականի եւ ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի տարբերակը։
Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» եւ անգլիական «Լիվերպուլը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «ՌԲ Զալցբուրգի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիսի 30-ը։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը։ Նա մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը ֆրանսիական թիմի հետ։