Ամենաարագ գոլը կանանց ֆուտբոլում

Ռուսաստանցի հարձակվող Օլեսյա Կուրոչկինան խփել է ամենաարագ գոլը կանանց համաշխարհային պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության մեջ, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության թվիթերյան էջը։

Ֆուտբոլի կանանց Ռուսաստանի Սուպերլիգայի 23-րդ տուրում «Ենիսեյը» 2։1 հաշվով հաղթել է Պերմի «Զվեզդա-2005»-ին, որի ֆուտբոլիստուհին մրցակցի դարպասը գրավել է խաղի մեկնարկից 9,31 վայրկյան հետո։

Comments (0)
Add Comment