«ТНТ»-ով հեռարձակվող «Игра» շոուի հերթական թողարկման ընթացքում, որի շրջանակներում փորձառու կատակերգուների թիմերը մրցում են երիտասարդ հումորիստների հետ, դաժան կատակել են Լեւ Լեշչենկոյի մասին։ Իր մասին խոսելու առիթ է տվել «Сборная Красноярска» կոլեկտիվը։
«Շատերն են կշտամբում ժամանակակից աստղերին, սակայն մեզ թվում է, որ խորհրդային ժամանակներում եւս արտիստները խորամանկություններ էին անում, պարզապես տեսախցիկներով հեռախոսներ չկային։ Եվ այսպես, անուններ չենք տա․ միջին վիճակագրական խորհրդային աստղ, 1987թ․, ինչ-որ տեղ հյուրանոցային համարում»,- սկսել են մասնակիցները։
Կատակի սկիզբը ծիծաղեցրել է հանդիսատեսին։ Նման մեկնարկի չէր սպասում նաեւ ժյուրին։ Հատկապես տպավորված էր Գարիկ Մարտիրոսյանը, որը հեռացել է կուլիսներ։ Վերադառնալով իր տեղը՝ հումորիստն ասում էր՝ «նման բան չի կարող լինել»։
Կատակը «երջանիկ ավարտ» է ունեցել։ Պարզվել է՝ «մարմնավաճառը», որին խեղդելու մասին հայտնում էր կատակի հերոսը, ողջ է, ինչն ուրախացրել է «Լեշչենկոյին», որը նրան հրաժեշտ է տվել իր հանրահայտ «Прощай-прощай» երգի բառերով։