Ֆանատները «Ռոմայի» ֆուտբոլիստներից պահանջել են ոտքով վերադառնալ Հռոմ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում նորվեգական «Գլիմտից» կրած 1։6 հաշվով պարտությունից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստները ստադիոնում մոտեցել են իտալական թիմի ֆանատներին եւ ներողություն խնդրել, սակայն զայրացած ֆանատները ֆուտբոլիստներից պահանջել են ոտքով վերադառնալ Իտալիա, իսկ հետո հայտարարել են, որ կներեն «Ռոմայի» ֆուտբոլիստներին, եթե հաջորդ խաղում հաղթեն «Նապոլիին»։

Կոնֆերենցիաների լիգայի C խմբում «Ռոման» 6 միավորով երկրորդն է, իսկ «Գլիմտը» 7 միավորով բարձրացավ առաջին տեղ։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի Իտալիայի առաջնության 9-րդ տուրում։ Մոուրինյոյի գլխավորած թիմը հոկտեմբերի 24-ին կընդունի առաջատար «Նապոլիին»։

Comments (0)
Add Comment