«Սիրուն զույգ». Միհրան Ծառուկյանն Արփի Գաբրիելյանի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Միհրանը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, երգչուգի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն՝ Ռոբերտին, կադրում ջերմ գրկախառնված է։ «Կինս»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգիչը, իսկ հետեւորդները նրանց դրական խոսքեր են գրել․ «Սիրուն զույգ»։

Օրերս հրապարակված կադրերում Արփին սեւ հագուստ էր կրում։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։


Comments (0)
Add Comment