Կոնֆերենցիաների լիգա. Պատրիկ Բերգի գոլը «Ռոմայի» դեմ խաղում լավագույնն է այս շաբաթ

Նորվեգիայի առաջնության առաջատար «Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի գոլը իտալական «Ռոմայի» հետ խաղում ճանաչվել է լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում։

Լավագույն գոլերի քառյակում են նաեւ ուկրաինական «Զարյայի» իրանցի հարձակվող Ալահյար Սայադմանեշի գոլը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը, չեխական «Յաբլոնեցի» հարձակվող Թոմաշ Չվանչարայի գոլը՝ դանիական «Ռանդերսին» եւ դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան Պեպ Բիլի գոլը՝ հունական ՊԱՕԿ-ին։

Հիշեցնենք, որ «Գլիմտը» «Ռոմային» հաղթել է 6։1 հաշվով, «Զարյան» Սոֆիայի ԲԿՄԱ-ին պարտության է մատնել 1։0 հաշվով, «Յաբլոնեց» — «Ռանդերս» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2, «Կոպենհագենը» ՊԱՕԿ-ին պարտվել է 1։2 հաշվով։

Comments (0)
Add Comment