Santa Fe New Mexican պարբերականը հրապարակել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի լուսանկարը Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակում միջադեպից հետո, որի արդյունքում կին օպերատոր էր մահացել, տուժել էր ռեժիսորը։
Լուսանկարում Բոլդուինը խոսում է հեռախոսով Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակում հարցաքննությունից հետո։
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով շերիֆի գրասենյակին, հայտնել էին, որ Բոլդուինը կրակել է «Ժանգը» վեստերինի նկարահանող խմբի ուղղությամբ, մահացել է 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսը, իսկ խմբի ռեժիսորը վնասվածք է ստացել եւ այս պահին ծայրահեղ վիճակով գտնվում է հիվանդանոցում։