Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Քիմ Քարդաշյանին ծննդյան տոնի կապակցությամբ, մասնավորապես նշելով.
«Սիրելի Քիմ Քարդաշյան, ուրախ եմ, որ նույնիսկ գտնվելով այդքան հեռու, լավ զգում ու հասկանում եք, որ Հայաստանը մեր՝ իմ, քո և բոլորիս հայրենիքն է։ Մաղթում եմ երջանկություն և ամենայն բարիք»: