«Ուրախների եւ հնարամիտների ակումբ» (ՈւՀԱ) հեռուստահաղորդման նախկին եւ ներկա մասնակիցների խումբը դիմում է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ՝ խնդրելով հաղորդումը ներառել համաշխարհային աուդիովիզուալ ժառանգության ցանկում։
Նոյեմբերին նախագիծը կնշի 60-ամյակը․ ՈւՀԱ ներկայացուցիչները հույս ունեն նշանակալի իրադարձության առիթով այն մշակութային ժառանգության մաս ճանաչել։ Այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն՝ վկայակոչելով պաշտոնական դիմումը։ Դրանում նախագծի մասնակիցները մատնանշել են շոուի միջազգային նշանակությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Դիմումը 30 մարդ է ստորագրել։ Խնդրանքին աջակցել են ոչ միայն ուսանողական միությունների ներկայացուցիչները, այլեւ ռուսական շոու-բիզնեսի աստղերը։ Նրանց շարքում են Դմիտրի Խրուստալյովը, Միխայիլ Գալուստյանը, Վալդիս Պելշը եւ այլք։