«Կուզեի ունենալ չորս տղա». Քրիստինե Պեպելյանը՝ որդու երաժիշտ դառնալու եւ չարածների համար փոշմանելու մասին

Քրիստինե Պեպելյանը շուտով ստեղծագործություն կկատարի ՀՀ վաստակավոր արտիստի, երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի երգացանկից։ Երգչուհին այս մասին հայտնել է Ինստագրամյան էջում՝ պատասխանելով հետեւորդների հարցերին։ «Միշտ ենք մոտ»,- գրել է երգչուհին՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Հայկոյի հետ մտերիմ ընկերներ են եղել։

Հետեւորդները երգչուհուց հետաքրքրվել են նաեւ որդու՝ Արեգի մասին։ Հարցին՝ արդյոք կցանականար, որ Արեգն ապագայում երաժիշտ դառնա, Քրիստինեն պատասխանել է՝ միայն եթե տաղանդ ունենա։ «Չէի՞ր ցանկանա մի աղջիկ էլ ունենալ» հարցին ի պատասխան երգչուհին գրել է․«Կուզեի ունենալ չորս տղաներ»։

Կյանքի ընթացքում արած քայլերի համար զղջալու վերաբերյալ հարցին էլ երգչուհին պատասխանել է՝ չարածների համար ավելի է փոշմանում։

Comments (0)
Add Comment