Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ շատ գումար վաստակի։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Հսկիչները» (2009թ․) սուպերհերոսական ֆիլմը, որը նկարահանված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի համանուն գրաֆիկ նովելի հիման վրա:
Բյուջեն՝ 130 մլն դոլար, իսկ հասույթը՝ 185 մլն դոլար։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ամերիկայում 1985 թվականին, բայց ալտերնատիվ իրականությունում ։ Այս աշխարհում սուպերհերոսները դարձել են հասարակության առօրյա կյանքի մի մասը, իսկ Ահեղ Դատի Ժամը կեսգիշերից հինգ րոպե առաջ կանգ է առել՝ հաշվելով, թե աշխարհի առաջատար տերությունների միջեւ բախումը երբ կսկսվի: Իր նախկին գործընկերներից մեկի սպանությունից հետո Ռորշախ սուպերհերոսը, որը երբեք չի հանում իր դիմակը, լի է Լինչի դատը կատարելու վճռականությամբ։