Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
«Մենք մի քանի անգամ քննարկել ենք Հոլանդի տարբերակը։ Նա ֆանտաստիկ խաղացող է եւ առանցքային ֆիգուր է Դորտմունդի «Բորուսիայում», որը մեր մրցակիցն է Չեմպիոնների լիգայում։
Կարելի է մտածել Ռոմելու Լուկակուին եւ Հոլանդին միասին խաղադաշտ դուրս բերելու մասին։
Տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է SportBild-ը։
Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին»։