Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում հրապարակել է լուսանկար՝ գրառելով․
«Գլխավորն առավոտյան՝ սուրճ եւ մոտիվացիա»։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։ Չեմպիոնների լիգայի 2 խաղում խփել է 2 գոլ, Պորտուգալիայի հավաքականի 5 խաղում՝ 6 գոլ։
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 16-ին կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։