Քաղաքացիները կարող են զանգահարել, իմանալ, թե որտե՞ղ են առկա իրենց պատվաստանյութերի դեղաչափերը և գնան ստանան․ ԱՆ խոսնակ

Համացանցում  օգտատերերը դժգորհություն են հայտնում, որ չեն կարողանում ստանալ  չինական «Սինոֆարմ» ընկերության  պատվաստանյութի 2-րդ դեղաչափը՝ բուժհաստատությունները հայտնում են, որ իրենց մոտ վերջացել է։

Ըստ ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության՝  քաղաքացին պատվաստանյութի 2-րդ դեղաչափը պետք է ստանա 21 օր անց։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ եթե իրենց իսկ սահմանված օրը չստանան, ապա պատվաստանյութը չի ունենա սպասվելիք արդյունքը։

ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Vesti.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերբաշխումներ են իրականացվում և այդ է պատճառը, որ որոշ բուժհաստատություններում գուցե և վերջացել է քանակը․ « Քաղաքացիները կարող են զանգահարել, իմանալ, թե որտե՞ղ են առկա իրենց պատվաստանյութերի դեղաչափերը և գնան ստանան, բայց եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով հենց 21-րդ օրը չստատան, որևէ խնդիր չի լինի։ Մի քանի օր ուշ ստանալու դեպքում ո՛չ առողջական խնդիրներ կառաջանան, ո՛չ էլ պատվաստանույթը կկորցնի իր հիմնական առաքելությունը»։

Հակադարձմանը,  որ ԱՀԿ-ն և ՀՀ առողջապահության նախախարությունը սահմանել, որ 2-րդ դեղաչափը պետք է ստանալ 21-րդ օրը,  եթե այդպես չէ, ապա քանի օր է թույլատրվում ուշ ստանալ։ ԱՆ խոսնակն ասաց․ « 21 օրը 2 դեղաչափերի միջև սահմանված է, որպես մինիմալ ժամանակահատված, դրանից ուշ կիրառության համար հավելյալ օրերի սահմանումներ չկան, բայց բացասական ազդեցություն չի լինի»։

Հիփսիմե Խաչատրյանը նաև ընդգծեց, որ նախարարությունում  անընդմեջ բանակցություններ են վարվում նոր պատաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ․ « Չինաստանից սպասում ենք, որ նոր խմբաքանակի գալուն։ Ամբողջ աշխարհում պատվաստանյութերի ձեռք բերման պայքար է ընթանում, քաղաքացիներն ակտիվ պատվաստվում են։ Մենք էլ ենք այդ պայքարում և փորձում ենք հնարավորիս շատ պատսանյութեր ձեռք բրել, որ բնակչությանը ապահովենք և կանխենք  դեպքերի ծանր ընթացքը։ Աշխատում ենք պատվաստանյութեր  ձեռք բերել և՛ «Կովաքս» ծրագրի շրջանակներում,  և՛  անհատապես»։

Խաչատրյանը կրկին վստահեցրեց, որ ամերիկյան «Pfazer» պատվաստանյութի ձեռք բերման շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց պատվաստավելու պասիվության ցուցանիշը չկապեց պատվաստանյութի տեսակի հետ՝ հիշեցնելով, որ ժամանակին նույն ոգևորությամբ մարդիկ սպասում էին «Սպուտնիկ V»-ին, սակայն վստահ չէ, որ նրանց գոնե 50%-ը պատվաստվել  է։

Comments (0)
Add Comment