«Աղջիկը պարգեւ է, ինչպես եւ տղան». Մադոննա Հարությունյան (ֆոտո)

Ոճաբան Մադոննա Հարությունյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանություններում անդրադառնալով աղջիկ երեխաների միջազգային օրվան։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մադոննան պատկերված է դստեր՝ Անաիսի հետ։ «Նման օրերն ավելի շատ տխրելու առիթ են առաջացնում ինձ մոտ, քանի որ միանգամից հիշում եմ մեր երկրում տիրող սեռական խտրականությունը, որտեղ տղայի դիրքը «գերազանցող» է: Աղջիկը պարգեւ է, ինչպես եւ տղան։ Եկեք միասին ավելի շատ կրթվենք ու կանխենք մեր շրջապատում սելեկտիվ աբորտները»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան գունավոր զգեստ էր կրում։ Ոճաբանն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ակնոցը։ «Եթե ինձ հարցնեիք՝ ամենասիրածս զգեստը որն է… բայց դուք միայն հարցնում եք, թե որ համարի ներկով ենք ներկում մազերս»,- մեկնաբանություններում կատակել էր Մադոննան։

Comments (0)
Add Comment