Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, որը մահացել է ապրիլին, կրտսեր թոռանը կտակում չի ներառել։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Էդինբուրգի դուքսը թոռանն առանց ժառանգության է թողել օբյեկտիվ պատճառներով։ Ֆիլիպի կյանքի վերջին ամիսներին Մեգանի եւ Հարիի հետ նրա հարաբերությունները լրջորեն վատացել էին։ Սակայն Սասեքսի դուքսն ու դքսուհին վստահ են, որ դա ընդամենը թյուրիմացություն է։
Տարաձայնությունների պատճառ է դարձել Հարիի՝ թագավորական պարտակնություններից հրաժարվելը եւ Մեգանի ու որդու՝ Արչիի հետ ԱՄՆ տեղափոխվելը։ Իսկ Օփրա Ոինֆրիին տված սկանդալային հարցազրույցը, որում Սասեքսի դուքսերը թագավորական ընտանիքի անդամներին ռասիզմի մեջ էին մեղադրել, միայն վատթարացրել է իրավիճակը։ Էդինբուրգի դուքսը հայտարարել էր, որ այդ հարցազրույցն ամենատհաճ հետեւանքները կունենա։
Ըստ արքայական ավանդույթի՝ կտակի բովանդակությունը կարող է հրապարակվել միայն 90 տարի անց՝ ուժի մեջ մտնելուց հետո եւ միայն մասնավոր դատական գործընթացի արդյունքում։
Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին։ էդինբուրգի դուքսն ու Եղիսաբեթ Երկրորդն ամուսնացած էին 74 տարի։