Հաճախ է տրվում այն հարցը, թե արդյոք Հայաստանի իշխանությունները գիտեին սկսվող պատերազմի մասին և ՀՀ-ում գրեթե բոլոր վերլուծաբաններն ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, հրավիրված ասուլսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պատերազմում են պետությունները, այլ ոչ թե բանակները, պետություններն են մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ կրելու համար։ Դուք բոլորդ լսել եք այն ելույթը , որ վարչապետի կողմից կոչ էր արվում ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի տներից և այլ և այլ․․․ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և Ադրբեջանը կարող է ավելացնել ռազմական ճնշումը Հայաստանի վրա։ Սա ուղղակի առերևույթ հանցագործություն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով Արցախի մասին բանախոսը նշեց, որ մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը և տպավորություն է որ բոլորը «ձեռքերը լվանում են» Արցախից։