Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»: 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է Լորենցո Պելեգրինին։ Իսկ 48-րդ րոպեին արդեն Մխիթարյանն է դարձել գոլի հեղինակ՝ ժամանակին հասնելով Աբրահամի հեռահար հարվածից հետո հորիզոնական դարպասաձողից հետ մղված գնդակին: