Լրագրողները բացահայտել են ամերիկացի 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսի եւ նրա սիրելիի՝ 27-ամյա մարզիչ Սեմ Ասգարիի սպասվող հարսանիքի մանրամասները, հայտնում է StarHit-ը՝ վկայակոչելով ինսայդերների խոսքերը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ծրագրվում է արարողությունն անցկացել Հավայան կղզիներում։ Զույգը կհրավիրի հայտնի մարդկանց, որոնք երգչուհուն աջակցել են դատական քննության շրջանում։ Նրանց շարքում են երգչուհիներ Մադոննան, Մայլի Սայրուսը եւ Շերը, Քարդաշյան ընտանիքին ու այլք։
«Հիմա Բրիթնիի գլխավոր առաջնահերություններն են ամուսնալ, երեխայի լույս աշխարհ բերել, սեփական կյանքը վերադարձնել անհրաժեշտ հուն եւ հասկանալ, թե ինչ նպատակով են ծախսվել իր փողերը։ Լարված շրջան է լինելու»,- հայտնել է աղբյուրը։ Նշվում է, որ երգչուհին մոտ ապագայում չի ծրագրում բեմ վերադառնալ, նա ցանկանում է լիարժեք ընտանիք ստեղծել։