Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը գրառում է կատարել՝ կոչ անելով մարդկանց սիրել եւ գնահատել նրանց, երբ նրանք դեռ կան, երբ նրանք տեսնում ու լսում են մեր գնահատանքի խոսքերը։
«Ինչո՞ւ է մեր սերը մարդու նկատմամբ միշտ ուշացած։ Ինչո՞ւ չենք կարող արտահայտել այն, երբ մարդը դեռ կա։ Չէ՞ որ նրան հաճելի կլինի իմանալ, որ իրեն բոլորս շատ ենք սիրում, որ իր համար բոլորս շատ ցավում ու անհանգստանում ենք, որ իր գործը անչափ գնահատում ենք։
Ինչո՞ւ ենք արտահայտում մեր զգացմումքները` երբ նա արդեն չկա։ Ինչո՞ւ չենք զանգում նրան եւ ասում, որ նա անկրկնելի է եւ ոգեշնչում ավելին անելու համար։ Եկեք վերարժեվորենք մեր կյանքը եւ վերանայենք մեր վերաբերմունքը արժանիների նկատմամբ։ Եկեք սիրենք եւ գնահատենք նրանց, երբ նրանք դեռ կան, երբ նրանք տեսնում ու լսում են մեր գնահատանքի խոսքերը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։