Ռուսաստանում ֆուտբոլիստները ծեծի են ենթարկել մրցավարներին

Ֆուտբոլի Ռուսաստանի սիրողական առաջնությունում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Նազրանի «Անգուշտի» ֆուտբոլիստները «Էներգետիկի» դեմ հանդիպման ժամանակ ծեծել են մրցավարներին:

Միջամտել են ոստիկանության աշխատակիցները, որոնք հանդարտեցրել են կրքերը: Խաղի վերջում զանգվածային բախում է սկսվել նաև ֆուտբոլիստների միջև, մասնակցել են նաև թիմերի երկրպագուները:

Մի շարք ֆուտբոլիստներ որակազրկվել են տարբեր ժամկետներով:

Comments (0)
Add Comment