Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Աննան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ շպար։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն աղջիկը»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը մուգ գույնի հագուստ էր կրում։ Աննան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Նա բարձրակրունկներով էր, կերպարն ամբողջական էր դարձրել աքսեսուարներով՝ խոշոր ականջօղեր, ոճային պայուսակ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ»։