Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի միջնամասում

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շարունակում է վերականգնվել վնասվածքից, հայտնում է calciomercato.com-ը:

39-ամյա ֆուտբոլիստը չի շտապում վերադառնալ խաղադաշտ: Նա հայտարարել է, որ ցանկանում է լավ մարզավիճակ հանաքել ամբողջ մրցաշրջանի համար, այլ ոչ թե խաղալ ցավերով: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո: Հավանաբար, Իբրահիմովիչը կկարողանա մասնակցել է «Վերոնայի» դեմ A Սերիայի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: «Լացիոյի» դեմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում նա հանդես է եկել 31 րոպե: Դրանից առաջ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս:

Comments (0)
Add Comment