Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջին հարբած վիճակում միջադեպի պատճառով դուրս են արել Լաս Վեգասի ռեստորանից, հայտնում է The Sun-ը։
Տեսանյութում, որը հրապարակել է պարբերականը, երեւում է, թե ինչպես է բոկոտն Քեյջը փորձում շփվել կնոջ հետ, որը նրան խնդրել է հեռանալ։ Ավելի ուշ արտիստին ուղեկցում է անվտանգության թխամորթ աշխատակիցը: 57-ամյա Քեյջը փորձել է վերադառնալ, սակայն նրան դռան մոտ կանգնեցրել են։
Կատարվածի ականատեսները հայտարարել են, որ հարբած դերասանին շփոթել են թափառաշրջիկի հետ։ Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ նախքան միջադեպը Քեյջը թանկարժեք վիսկի եւ տեկիլա է օգտագործել։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։