Գերմանական BMW-ն եւ Audi-ն որոշել են անցնել ջրածնային վառելիքի օգտագործմամբ մեքենաների, քանի որ աշխարհը աստիճանաբար հրաժարվում է ներքին այրման շարժիչով ավանդական մեքենաներից, հաղորդել է Reuters-ը:
BMW-ն եւ Audi-ն ակնկալում են, որ քաղաքական գործիչներն ապագայում կընտրեն հենց ջրածինը՝ տնտեսությունը դեկարբոնիզացիայի հետ կապված: BMW-ն այժմ մշակել է ջրածնային մեքենայի նախատիպ՝ X5 ամենագնացի հիման վրա: Ըստ BMW-ի փոխնախագահ Յուրգեն Գյուլդերնի, որը ղեկավարում է ջրածնի ծրագիրը, 2022 թվականին նախատեսվում է թողարկել մեքենաների մոտ հարյուր փորձնական օրինակ: Audi-ն նաեւ հայտարարել է ջրածնային շարժիչով մեքենաների մի քանի նախատիպերի մասին:
Նոր մոդելներով նրանք ակնկալում են ամրապնդել իրենց դիրքերը «կանաչ» ավտոմեքենաների շուկայում. նրանք այժմ պետք է մրցեն ամերիկյան Tesla-ի հետ, որը մարտկոցներով էլեկտրական մեքենաներ է արտադրում: