Հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում մշակվում է ըստ երկրում տիրող համաճարակային իրավիճակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով, կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա: