Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բուժատեխնիկական հանձնաժողովին վերապահված գործառույթներն այսուհետ իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչությունը։
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմել՝
Օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման (բացառությամբ երեխաների),
առաջին անգամ վերին և/կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման, վերին և/կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզի տրամադրման, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցների սահմանված ժամկետից շուտ տրամադրման, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների հատկացման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների, մասնավորապես՝ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, ստորին վերջույթի հոդով օրթեզների և օրթոպրոթեզների վերանորոգման և դրա տեսակի սահմանված ժամկետից շուտ վերանորոգման իրականացման և օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ դեպքերում։
Վերոնշյալ ծառայությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել հետևյալ հասցեով՝ ք․Երևան, Արմենակյան 129: