Մեսին չի ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի հայտավորվել է «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը: Փարիզյան ակումբի հայտացուցակում չեն ընդգրկվել նաև իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

34-ամյա Մեսին վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում (2:1): 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացի հարձակվողը հրաժարվել էր սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:

Comments (0)
Add Comment