Ինչպես հայտնել էինք՝ երգիչ, երգահան Հայկոն ծանր վիճակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նշելով՝ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ գործի են դրվել բոլոր զենքերը։
Vesti.am-ի տեղեկություններով՝ այս պահին երգիչը գիտակից է, վիճակը կայուն է, արհեստական շնչառություն միացված չէ, սակայն բժիշկները ժամանակ առ ժամանակ թթվածին են տալիս։
Երգչի առողջական վիճակի մասին գրառում է կատարել նաև Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը․ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի`կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարեղ եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»:
Հայկոյի ընկերներն ու երկրպագուները շարունակում են աղոթել սիրելի երգչի ապաքինման համար։