Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ մարզել է: Գերմանացի մասնագետն առանձնացրել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
«Եթե անկեղծ, անարդար կլիներ նշել այլ ֆուտբոլիստի: Այն, ինչ արել է Լևանդովսկին, ինչպես է օգտագործել իր ներուժը և իրեն ստիպել դառնալ ավելի լավը, անհավանական է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Ռոբերտ Լևանդովսկին Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 2010-2014-ը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»: