«45 օր. պայքար հանուն ազգի». ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կցուցադրվի արցախյան պատերիազմի մասին պատմող ֆիլմը, հայտնում է Fox26 News-ը։
Ժապավենի ռեժիսոր Էմիլ Գեսսենի խոսքով՝ այն արդեն ցուցադրվել է Հոլիվուդում, իսկ սեպտեմբերի 19-ին կկայանա «Tower Theater»-ում։
Պարբերականի հաղորդմամբ՝ միջոցառումից ստացված հասույթը կնվիրաբերվի մի քանի հայկական բարեգործական կազմակերպության, որոնք աջակցում են հայերին թե Հայաստանում, թե Արցախում։