Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից երկուսը վերաբերում էին Սասուն Խաչատյանին: Օրակարգային մեկ հարցով նա ազատվեց ՀՔԾ պետի պաշտոնից, իսկ մյուսով նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ 3 թեկնածուներից Սասուն Խաչատրյանն է մրցույթում առավելագույն միավորներ հավաքել: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ մարմնի ստեղծումն իրենց կառավարության առաջնահերթություններից է:
«Ես վստահ եմ, որ ստեղծվող մարմինն աշխատանքներն առավել արդյունավետ է դարձնելու»,- ասաց նա:
Սասուն Խաչատրյանը պարզաբանեց, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է օպերատիվ-հետախուզական գործառույթներ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանի համոզմամբ՝ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առումով նոր որակ է ապահովելու: