Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-2022 թվականների համերգաշրջանի մեկնարկը կազդարարվի հագեցած համերգային ծրագրով, որի շրջանակում կհնչեն ականավոր կոմպոզիտոր Վիվալդիի ստեղծագործությունները:
Երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյանը, սոպրանո Հենրիետտա Հարությունովան:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր երկերը: