«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում սեպտեմբերի 7-ին բացվեցին լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի արձանները, ինչպես նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդուարդ Գրիգորյանի և Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտուի» երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրիները։
Երևանյան ակումբը տեսաֆիլմ է պատրաստել նրանց մասին: