Իտալական «Ինտերի», «Միլանի», Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է ասել ֆրանսիական ՊՍժ-ի աստղ Կիլիան Մբապեի հասցեին:
«Մբապեն ունի հրաշալի տեխնիկա, նա գիտի՝ ինչպես օգտագործել այն բարձր արագության վրա: Նա այնպես է շրջանցում պաշտպաններին, կարծես Ֆորմուլա-1-ի արշավորդ լինի: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն կայացած աստղ է համարվում: Նա շատ է դուրս գալիս ինձ»,- բրազիլացի լեգենդար հարձակվողի խոսքը փոխանցում է tuttomercatoweb.com-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը 22-ամյա ֆրանսիացի հարձակվողը ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն Արքայական ակումբը չկարողացավ փոխհամաձայնության գալ ՊՍԺ-ի հետ։ Ֆրանսիական ակումբի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսի 30-ը: Նա 2017-ին «Մոնակոյից» վարձակալությամբ էր տեղափոխվել ՊՍԺ, որը հետագայում նրա տրանսֆերի համար վճարել է 145 միլիոն եվրո։ ՊՍԺ-ի կազմում նա մասնակցել է 175 հանդիպման, դարել 135 գոլի ու 63 գոլային փոխանցման հեղինակ: