Մենք պարտավոր ենք շենացնել հայրենի հողն ու արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ կատարած այցելության ընթացքում հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։

«Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ոստի, մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց  դաստիարակելով  հայրենասիրական ոգով», —  ասել է Արայիկ Հարությունյանը։

Երկրի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին և հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։

Comments (0)
Add Comment