Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները (ֆոտո)

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հաղթողները որոշվել են 12 քաշային կարգերում:

Հայաստանի չեմպիոն են դարձել Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Արսեն Գրիգորյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

https://www.youtube.com/watch?v=_A14wm5dmNA

Comments (0)
Add Comment