Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուրբաթ օրը բացելով Արեւելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) լիագումար նիստը, հանդիպման մասնակիցների հետ կիսվել է, որ երբեք բջջային հեռախոս չի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
Ողջունելով ֆորումին մասնակցող երկրների ղեկավարներին` քննարկման մոդերատոր, հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլյովն ասել է, որ հետեւել է Պուտինին, երբ նա բարձրանում էր բեմ: «Եվ ես համոզվեցի, որ դուք [Գերմանիայի կանցլեր] Անգելա Մերկելը չեք»,- դիմել է նա ռուսական պետության ղեկավարին: «Ինձ թվում է, որ դա դժվար չէր նկատել, բայց շնորհակալություն դրա համար,- ծիծաղել է Պուտինը:- Դուք հաստատ բջջային հեռախոս չունեք ձեզ հետ, ուստի այն հաստատ չի զանգի»,- բացատրել է Բրիլյովը:
Կրեմլում Ռուսաստանի նախագահի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի միջեւ վերջին բանակցությունների ընթացքում Մերկելի բջջային հեռախոսը զանգել էր:
Մոդերատորը նաեւ հարցրել է ռուս առաջնորդին` արդյոք նա բջջային հեռախոս ունի: «Ոչ», — խոստովանել է Պուտինը: