Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):
Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: «Թվիթերի» էջում կազմակերպությունը գրել է, որ կամուրջն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը: