ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը չկայացավ հոսանքազրկման պատճառով։
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ՝ նիստը հետաձգվեց, այն կկայանա սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին։