ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքն է վնասվել այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, այդ պատճառով են նրան տեղափոխել հիվանդանոց։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագննեսա Խամոյանը։
Նա տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն։
Պատգամավորը այլ մանրամասներ չհայտնեց։