Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 504 դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 504 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235 675-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4716 է։

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1139 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 157  է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 227, փաստացի բուժվողներինը՝ 6593: Մեկ օրում արվել է 7219 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 453 950 թեստավորում:

Comments (0)
Add Comment