Իտալիայի չեմպիոն «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մտադիր է մնալ միլանյան ակումբում՝ չնայած եվրոպական առաջատար ակումբների կողմից հետաքրքրությանը: Այդ մասին հայտնել է Արգենտինայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի գործակալը՝ Ալեխանդրո Կամանոն:
«Լաուտարոն ցանկանում է մնալ «Ինտերում»: Առաջիկա օրերին կհանդիպենք ակումբի ղեկավարների հետ և կքննարկենք նրա ապագայի հարցը: Մենք ամեն ինչ կանանք, որ Լաուտարոն մնա թիմում»,- գործակալի խոսքը մեջբերում է FC Inter News-ը:
Իտալիայի նախորդ առաջնությունում արգենտինացի հարձակվողն «Ինտերի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 17 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: