Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ժամը 16:00-ին արտահերթ նիստում կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը:Նիստում կհայտարարվի նաև 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը:
ԿԸՆ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած կճանաչի նաև արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը: