Ինչպես հայտնել էինք՝ Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք էր ստացել։
Համայնքապետը գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում։ Vesti.am-ի տեղեկություններով՝ այս պահին Օղիկյանին վիրահատում են։
Համայնքապետը կրակոցների հետևանքով՝ փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածք է ստացել։ Ձեռքի վիճակը կայուն է։
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։