Հայաստանի ու Ադրբեջանի հետ Մոսկվայի բալանսավորված հարաբերությունները լիովին խախտված են

«Արցախի «ազատագրված» տարածքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման ու էներգետիկ ենթակառուցվածքների ձևավորման ադրբեջանական ծրագրին թուրքական, բրիտանական, իսրայելական, իտալական, ճապոնական ընկերություններից բացի միացավ նաև «Գազպրոմբանկը»:

Վերջինս պատրաստակամություն է հայտնել ծրագրի շրջանակներում հատուկ «կանաչ ֆինանսավորման» (վարկեր ու ներդրումներ) մեխանիզմներ մշակել, ինչպես նաև մասնակցել էներգախնայողության ոլորտում իրականացվող նախագծերին:
Հիշեցնեմ, որ երբ մենք դեռ պետություն էինք, առավելապես պետական կապիտալով գործող ռուսական այս խոշորագույն բանկը Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր արտաքին գործընկերներից էր: Համագործակցու՞մ էր արդյոք նախկինում «Գազպրոմբանկը» Ադրբեջանի հետ: Այո, հիմնականում՝ նավթաքիմիական արդյունաբերության վարկավորման շրջանակներում: Սակայն բանկի գործունեությունը դուրս չէր գալիս կոմերցիոն տիրույթից՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ Մոսկվայի բալանսավորված հարաբերությունները: Այսօր, ինչպես տեսնում ենք, բալանսը լիովին խախտված է: Շատերը դրանում մեղադրում են ռուսական կողմին: Ես, սակայն, նախընտրում եմ սկսել մեզանից: Ու խոսքը ոչ միայն իշխանության, այլ նաև ժողովրդի մասին է:

«Գազպրոմբանկի» ու Ադրբեջանի կառավարության միջև մեկնարկած բանակցությունները «Ղարաբաղի վերականգնման» շուրջ այսբերգի գագաթի ընդամենը փոքրիկ մի հատվածն է»:

Վահե Դավթյանի ՖԲ էջից

Comments (0)
Add Comment