Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» ժամանել է Հունգարիայի Սեկեշֆեհերվար քաղաք, որտեղ հուլիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կմրցի «Ֆեհերվարի» հետ:
Երևանյան ակումբի կազմում մրցավայր են մեկնել 20 ֆուտբոլիստներ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ. Վսևոլոդ Երմակով, Պողոս Այվազյան:
Պաշտպաններ. Ռոբերտ Հակոբյան, Հրայր Մկոյան, Ժիրայր Մարգարյան, Արսեն Սադոյան, Մարկո Պրլևիչ, Հովհաննես Նազարյան, Խուան Բրավո:
Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Կարեն Մուրադյան, Ռուդիկ Մկրտչյան, Իգոր Ստանոևիչ, Ալիկ Առաքելյան, Դիմտրիյե Պոբուլիչ:
Հարձակվողներ. Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յուկբա Սիլուե, Մորի Կոնե:
Հուլիսի 7-ի երեկոյան տեղի կունենա «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի և թիմի նորեկ Ալիկ Առաքելյանի նախախաղային ասուլիսը և «Արարատի» նախախաղային մարզումը Սեկեշֆեհերվարի «Արենա Շոշտո» ստադիոնում: